Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Անհավանական պատերազմի հավանականության մասին

Անհավանական պատերազմի հավանականության մասին
24.06.2012 | 10:19

Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինված բախումները, որոնց վերջին մեկ ամսում զոհ է գնացել 10 զինվոր, կարող են վերաճել պատերազմի մի տարածաշրջանում, որտեղ «Բրիթիշ Պետրոլեումը» և նրա գործընկերները 35 միլիարդ դոլար են ներդրել էներգետիկ ծրագրերում: «Հրադադարի գծում Ադրբեջանի ու Հայաստանի վերահսկողությունը թույլ է, իսկ միջազգային վերահսկողություն համարյա չկա: Մեծ մասշտաբի ռազմական գործողությունները կարող են սկսվել պատահաբար` ի պատասխան բացվող կրակի հետևանքով»,-ասել է Ֆրեյզերը: Նրա համոզմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում ո՜չ Ադրբեջանը, ո՜չ Հայաստանը մեծ մասշտաբի հարձակում չի նախատեսվում, բայց եթե, այնուամենայնիվ, վերսկսվեն ռազմական գործողությունները, կլինի երկարատև պատերազմ, քանի որ կողմերից ոչ մեկը մեծ գերազանցություն չունի մյուսի նկատմամբ: «Հայտնի չէ նաև ինչպես կարձագանքեն Ռուսաստանն ու Թուրքիան, որ կարող են ներգրավվել պատերազմում` անվտանգության իրենց տված երաշխիքներից ելնելով»,- ասել է ճգնաժամային խմբի ղեկավարը:

Դիտվել է՝ 4261

Մեկնաբանություններ